Քաղաքացիակենտրոն լրատվություն
Որքան մոտենում ենք ընտրությունների օրվան, այնքան ավելի ինտենսիվ ու կազմակերպված են դառնում ապատեղեկատվական արշավները։ Արձանագրվում է արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութերի, deepfake մանիպուլյացիաների և բոտային ցանցերով համակարգված տարածումների աճ։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
«Նման բովանդակությունը հաճախ շրջանառվում է հեղինակավոր միջազգային լրատվամիջոցների տարբերանշաններով՝ հանրային վստահությունը շահարկելու նպատակով։ Այդ համատեքստում հերթական հերքումը հրապարակել է Euronews-ը՝ արձագանքելով իր անունից տարածվող կեղծ նյութերին»,- նշել է նա։
