Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 2025/2026 մրցաշրջանի չեմպիոնական գավաթը «Արարատ-Արմենիա»-ն ստացավ վերջին տուրի հանդիպման ավարտին:
Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղում «Արարատ-Արմենիա»-ն մրցեց «Գանձասար»-ի հետ: «Արարատ-Արմենիա»-ի կազմում առաջին կեսի վերջնամասում հեռահար ու դիպուկ հարվածով աչքի ընկավ Ժիրայր Շաղոյանը: Երկրորդ կեսում «Գանձասար»-ին այդպես էլ չհաջողվեց հետ բերել կորցրածը և Հայաստանի նորընծա չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն հաղթանակով ավարտեց մրցաշրջանի վերջին խաղը:
«Արարատ-Արմենիա»-ն Հայաստանի չեմպիոն դարձավ երրորդ անգամ: