Տոնական զորահանդեսին ցուցադրվեցին նաև հայրենական ռազմարդյունաբերության կարևոր նմուշներ․ Մխիթար Հայրապետյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հանրապետության օրվա առթիվ անցկացված տոնական զորահանդեսին ցուցադրված հայրենական ռազմարդյունաբերության կարևոր նմուշներին.


«Հանրապետության օրվա առիթով անցկացված տոնական զորահանդեսին ցուցադրվեցին նաև հայրենական ռազմարդյունաբերության կարևոր նմուշներ։


Շնորհակալ եմ մեր բոլոր ռազմարդյունաբերողներին իրենց նորարարության, համառ աշխատանքի և նվիրվածության համար։



Հ.Գ. Լուսանկարում պատկերված է «ԴԱՎԱՐՈ» ընկերության արտադրած հետախուզահարվածային «ԴԵՎ-3» ԱԹՍ-ն»,- գրել է նախարար Հայրապետյանը։