Վաղվա անատամ քյաֆթառն այսօր անատամներին ձեռք է առնում. Սաֆարյանը՝ Խաչատրյանին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը վերջին հարցազրույցներից մեկում վիրավորելէ թոշակառու անձանց:


«2018 թվականին Նիկոլ Փաշինյանի աջակիցները փայլուն երիտասարդներ էին, հիմա... թոշակառուներ են... ավել բան չխոսեմ... թափած ատամներով, երևում է, որ դժվար կյանք են ապրել, ուրախություն չեն տեսել»,- ասել է նա:


Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Խաչատրյանի հայտարարությանը.


«Մի քանի ամիս առաջ իրենց պատառոտում էին, թե անատամ թոշակառուների թոշակի բարձրացումը նվաստացուցիչ չափի է...։


Վաղվա անատամ քյաֆթառն այսօր անատամներին ձեռք է առնում»։