Ավտովթար՝ Սյունիքի մարզում․ վիրավորները օտարերկրացիներ են

Մայիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Երևան–Մեղրի ավտոճանապարհի 243-րդ կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 62-ամյա Վահիդ Խ.-ն իր վարած «Peugeot» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, ապա գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում։


Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևոր, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 58-ամյա Ֆարահ Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։


Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Փրկարարները վիրավորներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն։


Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորը ամուսիններ են։