Ծեծկռտուք Նորակերտ համայնքում. Նաիրի Հոխիկյանը ատրճանակով սպառնացել է ՔՊ անդամի

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Փարաքար խոշորացված համայնքի Նորակերտ բնակավայրում միջադեպ-ծեծկռտուք է եղել:


Կայքին հասած տեղեկություններով՝ միջադեպ-ծեծկռտուքը եղել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր Նաիրի Հոխիկյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գևորգ Խաչատրյանի միջև:


Ըստ նույն տեղեկությունների՝ Հոխիկյանը հարվածել է Խաչատրյանին և ահաբեկել ատրճանակով:


Մենք նաև տեղեկություններ ենք ստացել, որ վիճաբանությունը ծագել է նախընտրական պաստառի հետ կապված հարցից, որից հետո Հոխիկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառումներ է կատարել՝ վիրավորելով Խաչատրյանին և իշխող ուժի այլ անդամների, այնուհետև Խաչատրյանը Հոխիկյանից պարզաբանում է պահանջել, թե ինչու է վիրավորում: Հոխիկյանը, սակայն, չկարողանալով հիմնավորել իր քայլերը, հարվածել է Խաչատրյանին:


ՆԳՆ ոստիկանությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ միջադեպի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե:


Իսկ թե ի՞նչ ատրճանակով է Հոխիկյանը ահաբեկել, հավելյալ մանրամասներ չհայտնեցին: