Քաղաքացիակենտրոն լրատվություն
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Փարաքար խոշորացված համայնքի Նորակերտ բնակավայրում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր Նաիրի Հոխիկյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գևորգ Խաչատրյանի միջև տեղի ունեցած միջադեպին:
«Եթե սա ճիշտ է, ապա քոչարյանականների ճամբարը ինչ-որ սրացման է գնում։ Նոյեմբերյանում էլ լայնորեն քննարկվում էր Հոկտեմբեր գյուղում ինչ-որ ծեծկռտուք, որի արդյունքում քոչարյանականները մահամերձ վիճակի էին հասցրել ՔՊ համակիր մեկի, որի վիճակը ծայրահեղ ծանր էր գնահատվում։ Համենայն դեպս այդպես էին խոսում բոլորը»,- գրել է նա: