ԱԺ աշխատակազմը պարզաբանում է

«Ժողովուրդ» օրաթերթը, անդրադարձել էր ԱԺ աշխատակազմում տեղի ունեցող՝ ԱԺ վարչատնտեսական վարչության պետ Ռազմիկ Առաքելյանի նկատմամբ ծառայողական քննությանը։

 

Այս առնչությամբ Civic.am-ը պարզաբանում էր խնդրել ԱԺ աշխատակազմից, ինչին ի պատասխան հայտնում են․  «Մամուլում տեղ գտած տեղեկությունները` մասնավորապես Ժողովուրդ օրաթերթում հրապարակված ինֆորմացիան, թե իբր ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետ Ռազմիկ Առաքելյանը որևէ կապ ունի 8-րդ գումարման ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կամ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի հետ կամ հանդիսանում է նրանց հովանավորյալը, կապ չունի իրականության հետ և հանդիսանում է այդ լրատվականի շահարկումը։ 


Նշված պաշտոնյան Ազգային ժողովում աշխատանքի է ընդունվել դեռևս 2019 թվականին։ 


Նշված պաշտոնյայի վերաբերյալ ծառայողական քննությունը որևէ կապ չունի և չի կարող ունենալ ԱԺ նախկին  նախագահ Ալեն Սիմոնյանի կամ աշխատակազմի ղեկավարի հետ և կապված է բացառապես իր ծառայողական պարտականությունների կատարման հետ։ Ակնկալում ենք, որ լրատվամիջոցը զերծ կմնա նման շահարկումներից»։