Բուլղարիայում մառախուղի պատճառով բախվել է 50 ավտոմեքենա. կան զոհեր և վիրավորներ

Բուլղարիայում՝ «Ֆրակիա» ավտոմայրուղու վրա՝ Յամբոլ քաղաքի շրջանում, տեղի է ունեցել մասսայական բախում մոտ 50 ավտոմեքենայի մասնակցությամբ։


Վթարի հետևանքով զոհվել է հինգ մարդ, կան նաև տուժածներ։


ՃՏՊ-ն տեղի է ունեցել թանձր մառախուղի պայմաններում. բախումից հետո պատահարի վայրում հրդեհ է բռնկվել։