Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն․ ՊՆ

Հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին: Այդ մասին հայտնում են ՊՆ-ից:



Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:



Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։