Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հիմնանորոգվում է Ծաղկաձորի մուտքից մինչև ճոպանուղի տանող 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը (Հ-55, Հրազդանի տրանսպորտային հանգույց-Ծաղկաձորի ճոպանուղի հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 5+800-կմ 10+800)։Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:
Շինարարն իրականացնում է հողային աշխատանքներ։ Նախագծով նախատեսված են երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, իջատեղերի, մուտքերի, արհեստական կառուցվածքների նորոգում, ջրահեռացման վաքերի տեղադրում, մայթերի կառուցում և այլ աշխատանքներ։
Զբոսաշրջային կարևոր նշանակություն ունեցող ճանապարհի հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։