Փաշինյանին է աջակցում, հարկ չեմ համարել հետը խոսել․ Ծառուկյանը՝ Բաբայանի և բանավեճին չմասնակցելու մասին

Մեկ ամիս առաջ ենք որոշել, որ այսօր հանրահավաք ենք անելու, ես այսքան մարդուն ուր թողնեմ գնամ։


Այս մասին հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով այն մասին, որ չի մասնակցելու հունիսի 4-ին կայանալիք նախընտրական մեծ բանավեճին։


Ծառուկյանը նաև հատուկ ընդգծում է արել՝ բանավեճի չմասնակցելու ևս մեկ պատճառի վերաբերյալ։


«Ինքը Նիկոլ Փաշինյանին է աջակցում, էդքանը թող հանրությունը իմանա, 30 տարվա իմ ընտանիքի անդամն այսօր Նիկոլ Փաշինյանին է աջակցում, հարկ չեմ համարել իր հետ խոսել»,- ասել է Ծառուկյանը՝ խոսելով Էդուարդ Բաբայանի հետ հարաբերությունների մասին։