«Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Երեկվա բանավեճում թեթևակի քննարկվեց որոշ ուժերի գրացումն ուժը կորցրած ճանաչելու հնարավոր սցենարը։
Թիմում այժմ քննարկում ենք, թե որն է կուսակցությանը մրցապայքարից հանելու շեմը և արդյո՞ք Հակակոռուպցիոն կոմիտեի` «Ուժեղ Հայաստանի» վերաբերյալ արված մի քանի տասնյակ բացահայտումները ԿԸՀ-ի համար հիմք են` դատարանին այդ կուսակցության գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջ ներկայացնելու համար։
Օրենքի սահմանումը հետևյալն է. «առկա է նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտում, որը կրում է շարունակական բնույթ, և թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, կամ թույլ տրված խախտման հետևանքները հնարավոր չէ վերացնել, և թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա…»։
Հիմա հարց. արդյո՞ք համարում եք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտումները, իրենց ամբողջականության մեջ, ստեղծում են այս հիմքը»։