Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հայտարարել է, որ Բաքուն Լեռնային Ղարաբաղի հարցով հայց է ներկայացրել Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ) ընդդեմ Երևանի՝ հիմնված «հազար էջանոց ապացույցների վրա»: Այս մասին գրում է «Sputnik Ադրբեջանը»։
Տեքստում հավաքվել են իբր «ապացույցներ՝ կապված Հայաստանի կողմից Ադրբեջանի ինքնիշխան տարածքների գրեթե երեսնամյա անօրինական ռազմական բռնազավթման հետ»։ Բացի դրանից, խոսքը «նաև մարդկության դեմ այլ հանցագործությունների» մասին է, նշվում է տեքստում։
Ինչպես ընդգծել է Մամեդովը, ելնելով միջազգային դատարաններում միջպետական բողոքների առանձնահատկություններից՝ Ադրբեջանի հայցն ընդդեմ Հայաստանի պետք է քննարկվի մի քանի տարվա ընթացքում։