ՊՆ-ն ներկայացրել է ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ենթակա հաստիքների թիվը և համալրման կարգը

2026 թվականի ամառային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտը համալրելու ցանկություն հայտնած և սահմանված չափորոշիչներին համապատասխանող անձանց դիմումներն ընդունվում են Երևան քաղաքի ու ՀՀ մարզերի զինվորական կոմիսարիատներում և bkma.mil.am կայքում մինչև 2026 թվականի հուլիսի 2-ը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:


 

Դիմումների քննարկումը տեղի կունենա 2026 թվականի հուլիսի 7-ին՝ ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ընտրական հանձնաժողովի նիստում:


 

2026 թվականի ամառային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի՝ ըստ մարզաձևերի համալրման ենթակա հաստիքների թիվը.


 

▪️ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ՝ 14 հաստիք,

▪️ձյուդո, թաեքվոնդո՝ 3 հաստիք,

▪️օլիմպիական ոչ մենապայքարային մարզաձևեր՝ 4 հաստիք,

▪️շախմատ՝ 1 հաստիք,

▪️ֆուտբոլ՝ 8 հաստիք: