Սերգեյ Սմբատյանն արդարացվեց․ փաստաբան
Մաեստրո Սերգեյ Սմբատյանն արդարացվեց։  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«ՀՀ գլխավոր դատախազության դատախազի որոշմամբ դադարեցվել է Սերգեյ Սմբատյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը` մեղսագրվող արարքը նրա կողմից կատարված չլինելու հիմքով»,- գրել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու նրա հայրը՝ Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը, կալանավորվել էին հուլիսի վերջին, նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի խարդախության, պետությանը վնաս հասցնելու մեջ, մասնավորապես՝ պետությանը 966 մլն դրամի գույքային վնաս պատճառելու մեջ։ Նրանք դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել էին, այնուհետև սեպտեմբերի 12-ին 100-ական մլն դրամ գրավի դիմաց ազատ էին արձակվել։