ՌԴ-ից ժամանած ոչ մի ընտրակաշառք տվող ու վերցնող չի պլստալու. Տարոն Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով մամուլում հայտնված ցուցակին, որում ըստ հրապարակումների՝ ՌԴ Իրկուտսկի մարզից հարկադրաբար Հայաստան բերվող քաղաքացիների անուններն են նշված:


Չախոյանը շեշտել է, որ ՌԴ-ից ժամանած ոչ մի ընտրակաշառք տվող ու վերցնող չի պլստալու:


Ավելի վաղ հայտնել էինք, որ մամուլում ցուցակ է հայտնվել, որում ըստ հրապարակումների՝ ՌԴ Իրկուտսկի մարզից հարկադրաբար Հայաստան բերվող քաղաքացիների անուններն են նշված:


Հրապարակումներին անդրադարձել է ՀՀ քննչական կոմիտեն՝ տեղեկացնելով, որ այն կդառնա քննության առարկա:


«Լրատվական կայքերից մեկում հրապարակված՝ ՌԴ-ից հարկադրաբար Հայաստան բերվող քաղաքացիների ցուցակի վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ քաղաքացիների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության մասին ԱՀԾ-ի հայտարարության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կդառնա քննության առարկա»,- ասվում է ՔԿ-ի հաղորդագրության մեջ: