Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. իրականացվել է օրենքով սահմանված քվեարկություն. Ոստիկանության պարզաբանումը

ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել, որ Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներ։

 

ՆԳՆ ոստիկանությունից պարզաբանում են՝ ոստիկանը իր հետ ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ։

 

Միջադեպը հանձնաժողովի կողմից արձանագրվել է, քվեախցիկի մոտ պարզաբանվել է կարգը, ինչից հետո իրականացվել է օրենքով սահմանված քվեարկություն։