Քաղաքացիակենտրոն լրատվություն
Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը գրել է.
«Լրագրող Լիա Սարգսյանին պատկանող «Իշխանություն» լրատվականը նենգ սուտ է տարածել իմ մասին՝ մեղադրելով ինձ ընտրական հանցագործության հետ սահմանակցող արարքում։ Շուտով կդիմեմ դատարան և կպահանջեմ, որպեսզի սույն տիկինն ու իր լրատվականը հերքեն իրենց տարածած սուտը և մեծ փոխհատուցում վճարեն։
Այս ապատեղեկատվության նպատակը միանշանակ ընտրությունների լեգիտիմությունը ստվերելն է, ինչը տեսանելի է առավոտից որոշ խիստ ընդդիմադիր լրատվամիջոցների գործողություններում»։
Կդիմեմ դատարան, որպեսզի սույն տիկինն ու իր լրատվականը հերքեն իրենց տարածած սուտը և մեծ փոխհատուցում վճարեն. այս ապատեղեկատվության նպատակը միանշանակ ընտրությունների լեգիտիմությունը ստվերելն է