Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային օլիմպիական խաղերում իր ելույթներն ավարտեց բռնցքամարտիկ, 75 կգ քաշային Արման Դարչինյանը:
Քառորդ եզրափակչում նրա մրցակիցն աշխարհի փոխչեմպիոն ֆիլիպինցի Էումիր Մարսիալն էր: Մենամարտի առաջին ռաունդում արդեն ֆիլիպինցին մի քանի ուժեղ հարվածներ անցկացրեց, և ռաունդի առաջին րոպեին այդ հարվածներից մեկից հետո Դարչինյանը հայտնվեց ռինգի հատակին: Մրցավարը կանգնեցրեց մենամարտը և հաղթանակը նոկաուտով շնորհվեց Մարսիալին:
Այսպիսով, Դարչինյանը չկարողացավ մեդալ նվաճել ու ավարտեց ելույթը օլիմպիական խաղերում: