Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը վերջին ընկերական հանդիպումն անցկացրեց Ազգերի լիգայի ընտրական փուլից առաջ` մրցելով Մոլդովայի ընտրանու հետ:


Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում Հայաստանի ազգային ընտրանին տիրում էր նախաձեռնությանը` հնարավորինս շատ խաղարկելով գնդակը: Առաջին կեսում Հայաստանի հավաքականը չէր իրացնում պահերը, իսկ Մոլդովայի ընտրանին հիմնականում գործում էր պաշտպանությունում:


Երկրորդ կեսում էլ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը գործում էր «առաջին համարով»: Խաղային դրվագներց մեկում դարպասը գրավելու հրաշալի հնարավորություն ուներ Հրանտ-Լեոն Ռանոսն, ով չիրացրեց այն: Խաղավարտին մոտ Հայաստանի հավաքականը կարողացավ գրավել Մոլդովայի դարպասը: Գոլի հեղինակ դարձավ Արթուր Սերոբյանը: Ընդամենը մեկ րոպե անց Մոլդովան վերականգնեց հաշվի հավասարությունը: Գոլն իր ակտիվում գրանցեց Վիկտոր Բոգաչիկը:


Հայաստան-Մոլդովա`1:1: