Վեճ և ծեծկռտnւք Կոտայքի մարզում. 2 անչափահաս ծեծել են 14-ամյա տղայի, վերջինն էլ հարվածել է ծակող առարկայով

Հունիսի 8-ին վիճաբանություն և ծեծկռտուք են տեղի ունեցել Կոտայքի մարզում։


Ժամը 01։00-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ գյուղերից մեկից «Երևան» բժշկական կենտրոն մի երեխա է տեղափոխվել։


Shamshyan.com-ի տեղեկություններով՝ խաղադաշտում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 16-ամյա Մ․ Մ․-ն և 14-ամյա Ն․ Մ․-ն ծեծի են ենթարկել 14-ամյա Ս․ Դ․-ին՝ պատճառելով մարմնի տարբեր մասերում մարմնական վնասվածքներ, որի ընթացքում վերջինս գետնից վերցրել է սուր կտրող-ծակող գործիք և հարվածել Ն. Մ․-ի ոտքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:


Իրավապահները Ս․ Դ․-ին հայտնաբերել և տեղափոխել են ոստիկանության Չարենցավանի բաժին, այնուհետև կազմված փաստաթղթերի հետ ներկայացրել քննչական բաժին։