Ադրբեջանի անվտանգության ծառայությունը ձերբակալել է ԼՂ-ում մնացած տարեց քաղաքացու, որին մեղադրում է իբր ադրբեջանցիների ցեղասպանությանը մեղսակցության մեջ
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունը հայտարարել է, թե Իվանյանում (Խոջալու) «ադրբեջանցիների ցեղասպանությանը» մեղսակցության մեջ կասկածվող Մադաթ Բաբայանը ձերբակալվել է։

Նշվում է՝ Բաբայանը իբր թե խոստովանել է, որ մասնակցել է «ադրբեջանցիների ցեղասպանությանը» և ցույց է տվել այն վայրերը, որտեղ անձամբ է թաղել ադրբեջանցիների դիերը։