«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսա, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանի խափանման միջոց բացակայելու արգելքը վերացվեց, նրա նկատմամբ կիրառվեց ավելի խիստ խափանման միջոց՝ 10 միլիոն դրամ գրավը. գրում է
«Լուրերը»։Որոշումը հրապարակեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը՝ բավարարելով պաշտպանի միջնորդությունը։
Ըստ Հունան Բաբայանի՝ իր պաշտպանյալը ծնողների՝ արտերկրում բուժման նպատակով նախաքննության ընթացքում տասնյակ անգամ վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ մեկնել է Հայաստանից և սահմանված ժամկետում վերադարձել՝ հաստատելով իր պատշաճ վարքագիծը: Այժմ, ըստ պաշտպանի, Գուլոյանին անհրաժեշտ կլինի ինչպես գործնական հանդիպումների, այնպես էլ ծնողների բուժման նպատակով, ժամանակավորապես մեկնել ՀՀ-ից: Պաշտպանը միջնորդեց վերացնել ՍԷԿՏ համակարգում իր պաշտպանյալի մեկնման արգելքը և բացակայելու արգելքը՝ կիրառելով գրավ, ինչը դատարանը բավարարեց: 7 տարի Աբովյանը ղեկավարած Գուլոյանը այս գործով 12 դրվագով է անցնում՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, փողերի լվացում, պաշտոնեական կեղծիք: