Ինչպես խուսափել սուր աղիքային վարակիչ հիվանդություններից․ ՀՎԿԱԿ ուղեցույցը

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հրապարակել են ուղեցույց՝ ինչպես այս սեզոնին խուսափել սուր աղիքային վարակիչ հիվանդություններից:



«Վարակներից պաշտպանվելու համար՝


  • հաճախ և ճիշտ լվացեք ձեռքերը օճառով ուտելուց առաջ, սնունդ պատրաստելու ընթացքում, դրսից տուն վերադառնալուց և զուգարանից օգտվելուց հետո,
  • օգտագործեք անվտանգ խմելու ջուր։ Եթե ջրի որակի վերաբերյալ կասկածներ ունեք, այն նախապես եռացրեք,
  • մրգերն ու բանջարեղենը մանրակրկիտ լվացեք անվտանգ խմելու հոսող ջրի տակ,
  • սննդամթերքը պահեք համապատասխան պայմաններում,
  • լիարժեք եփեք կամ տապակեք սննդամթերքը,
  • խուսափեք երկար ժամանակ սենյակային ջերմաստիճանում պահված սննդից,
  • հում և պատրաստի սննդամթերքի համար օգտագործեք առանձին տախտակներ, դանակներ և այլ պարագաներ խաչաձև աղտոտումը կանխելու համար,
  • սնունդ գնեք միայն վստահելի առևտրի կետերից և ուշադրություն դարձրեք պիտանելիության ժամկետին,
  • ախտանիշների ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի և խուսափել ինքնաբուժումից։
  • Հիշե՛ք՝ սուր աղիքային վարակիչ հիվանդությունների կանխարգելման հիմքում անձնական հիգիենան, անվտանգ սնունդը և մաքուր ջրի օգտագործումն են»,- ասվում է հայտարարության մեջ։