Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ, չկա առաջադրված մեղադրանք:
Այս մասին «
Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ միաժամանակ նշելով, որ նրա կողմից առերևույթ բռնության հրապարակային կոչ անելու դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշով (քաղաքական կամ այլ հայացքներով, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելը):