Վագիֆ Խաչատրյանի գործով դատական նիստը շարունակվում է. Ենթադրվում է, որ դատաքննությունն այսօր կավարտվի, և դատախազը նրա համար պատիժ կպահանջի
Այսօր շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի շինծու գործով դատավարությունը: Ինչպես գիտենք, Ադրբեջանը նրան առաջադրել է կեղծ մեղադրանք՝ Խոջալուում իբր ցեղասպանություն իրականացնելու համար:

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, դատական նիստը կանցկացվի Յասամալի շրջանային դատարանի վարչական շենքում՝ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։

Դատավարությանը որպես պետական մեղադրող հանդես կգա գլխավոր դատախազի օգնական Մուգադաս Սուլթանովը։ 

Սպասվում է, որ քրեական գործով դատաքննությունն այսօր կավարտվի, դատախազը մեղադրյալի համար պատիժ կպահանջի։