Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին Գյումրիում գտնվող խորհրդային հուշարձանի պղծման կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Հիշեցնենք, որ անհայտ անձինք Գյումրիում «Մայր Հայաստան» հուշարձանից պոկել էին հերոս քաղաքների անունների ոսկեզօծ տառերը: Քաղաքի կոմունալ ծառայությունների աշխատակիցները դրանք հայտնաբերվել էին Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանի տարածքում գտնվող աղբամաններում։
Նշենք, որ հուշահամալիրի տառերը պոկած տղամարդը ձերբակալվել է։