Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ազգային ժողովի 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանը հայտարարում եմ փակված: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունիսի 18-ի նիստի ավարտին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Նիստի ավարտին հնչեց Հայաստանի Հանրապետության հիմնը: Դահլիճում ներկա էին միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները:
Հիշեցնենք, որ ընդդիմությունը Ազգային ժողովի՝ հունիսին 16-ի մեկնարկած քառօրյային չի մասնակցել: