ՆԳ նախարարության պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսին, որտեղ աշխարհի տարբեր երկրներ և առաջատար ընկերությունները ներկայացրել են պաշտպանության և անվտանգության ոլորտի նորագույն սարքավորումներն ու տեխնոլոգիական լուծումները: Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։

Եվրոպոլում ՀՀ կապի սպա Արա Ֆիդանյանն ու ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը երկկողմ հանդիպումներ են ունեցել ինչպես գործընկեր պետությունների, այնպես էլ մասնագիտացված ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Քննարկվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության գործունեության համար կիրառելի տեխնիկական միջոցների և սարքավորումների ձեռքբերման, փորձի փոխանակման ու հետագա համագործակցության հնարավորությունները։
ՆԳՆ պատվիրակությունը շրջել է նաև Հայաստանի տաղավարում, հետևել միջոցառման շրջանակում կազմակերպված ոստիկանական ցուցադրական ուսումնավարժություններին։