Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Արարատի մարզի Արարատ համայնքի Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող 0,0622 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հողամասի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 759 հազար դրամ է: