Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել

Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել։


ՀՀ պաշտպանության նախարարությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ զինծառայողը վիրահատվել է:


«Զինծառայողը գտնվում է բժիշկների հսկողության ներքո, նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- հավելել են ՊՆ-ից: