Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան

Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են՝ մասնակցելու «Վստահություն և հույս ճգնաժամերի ժամանակ» միջազգային կոնֆերանսին, որը տեղի է ունենում Հայաստանի ամերիկյան համալսարանում: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսանյութում տեղեկացրեց ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը՝ միաժամանակ նշելով, որ արդեն հասցրել է շփվել մասնակիցներից մի քանիսի հետ, ծանոթանալ Հայաստանի և Երևանի մասին նրանց տպավորություններին:


«Երևանում են նաև փիլիսոփաների համաշխարհային ֆեդերացիայի ներկայացուցիչները, որոնք այդ կազմի մեջ են մտնում, նախապատրաստական աշխատանքներ են տանելու նաև մյուս տարի Ճապոնիայում անցկացվելիք մեկ այլ շատ կարևոր կոնֆերանսի համար, ինչը, իհարկե, պարզապես հիասքանչ է մեզ համար»,- ասաց նա և այս համատեքստում ներկայացրեց նաև «Կրթվելը նորաձև է» համապետական շարժման ռազմավարական ծրագրի նպատակը:


Մանրամասները՝ տեսանյութում: