Դավիթ Խուդաթյանի հետ քննարկեցինք երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման աշխատանքները. Ուրալօղլու

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ հանդիպմանը քննարկեցինք երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման աշխատանքները, որոնք նախկինում ակտիվորեն օգտագործվել են մեր երկրների միջև՝ X-ի իր էջում գրել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն:


«Մեր երկրում անհրաժեշտ տեխնիկական սպասարկման աշխատանքների մեկնարկին զուգահեռ՝ գնահատեցինք, թե որ փուլում է հայկական կողմը՝ մրցույթների նախապատրաստման և անցկացման գործընթացում: Քննարկեցինք նաև Մետաքսի ճանապարհին գտնվող պատմական Անիի կամրջի վերականգնման ընթացքը և մեր ընդհանուր պատմության այդ կարևոր հետքերից մեկը վերականգնելու քայլերը»,- նշել է Ուրալօղլուն: