Քաղաքացիակենտրոն լրատվություն
Մոսկվան սպասում է Երևանի որոշմանը՝ ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ:Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
«Հայաստանը պետք է որոշում կայացնի՝ նրանք մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախընտրում են այլ սցենար»,- ընդգծել է գործակալության աղբյուրը։
Վասիլևը հավելել է, որ հանրապետությունը պետք է տեղեկացնի Ռուսաստանին այդ մասին։
Արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության վերսկսումը կբխի հենց ՀՀ շահերից։