«Օսկան» կաթնաշոռը կրկին կարտադրվի

Անհատ ձեռնարկատեր Վարդան Ոսկանյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք․ Երևան) արտադրվող «Օսկան» կաթնաշոռ արտադրատեսակի նմուշի լաբորատոր կրկնակի փորձաքննությամբ պարզվել է, որ նախկինում հայտնաբերված մանրէաբանական անհամապատասխանությունները վերացվել են: Այս մասին տեղեկանում ենք ՍԱՏՄ-ից։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «Օսկան» կաթնաշոռ արտադրատեսակի արտադրության կասեցումը։