Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Մխիթար Մարգարյանին պատկանող հացի և հացաբուլկեղենի արտադրամասում (Լոռու մարզ, քաղաք Վանաձոր) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները, մասնավորաբար՝


- արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,


- չի ապահովվել տեխնոլոգիական գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ տարածությունը,


- հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,


- առաստաղը չի եղել նորոգ վիճակում։


Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: