Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իսրայելի կառավարությունը պատրաստվում է քննարկել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման հարցը։ Երկրի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ կառավարության առաջիկա նիստին ներկայացնելու է համապատասխան որոշման նախագիծ՝ նշելով, որ դա բխում է բարոյական և պատմական պարտավորություններից։
«Դա բարոյական և պատմական պարտավորություն է՝ ճանաչելու Օսմանյան կայսրության փլուզման ժամանակաշրջանում հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը։ Միաժամանակ պետք է դատապարտել պատմական ճշմարտության ցանկացած ժխտում, նսեմացում կամ խեղաթյուրում։ Այնուհետև բանաձևը կդրվի Քնեսեթի քվեարկությանը»,- գրել է Սաարը X-ի իր էջում։
Թարգմանությունը՝ Radar.am-ի
