Պարեկները հայտնաբերել են հանդիպակաց գոտով երթևեկած BYD-ի և անկանոն երթևեկող «Նիվայի» վարորդներին. կազմվել են արձանագրություններ

Օրերս լրատվական կայքերից մեկում տարածվել էր տեսանյութ, որում BYD-ի վարորդը, կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, երթևեկում էր հանդիպակաց գոտով՝ իրական վտանգ ստեղծելով երթևեկության մյուս մասնակիցների համար։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:


Երևանի պարեկների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մեքենան հունիսի 24-ին  հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ 


Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ 


Մի տեսանյութ էլ տարածվել էր սոցցանցերում․ «Նիվայի» վարորդը մեքենան վարում էր անկանոն՝ ստեղծելով վթարային իրավիճակ։


Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։


Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։