Վարչապետն AMAA բարեգործական ՀԿ-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AMAA բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Գարի Ֆիլիպսի գլխավորած պատվիրակությանը։


Զրուցակիցները քննարկել են ՀՀ Կառավարության և AMAA-ի համագործակցությամբ Վարդենիս խոշորացված համայնքում կրթահամալիրի կառուցման ծրագրին վերաբերող հարցեր։


Վարչապետը կարևորել է նախագծի իրականացումը, ինչի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել դեռևս ամիսներ առաջ և նշել, որ կրթության ոլորտում ենթակառուցվածքների զարգացումը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից մեկն է։ Միաժամանակ, երկրի ղեկավարը շեշտել է կրթահամալիրը Կառավարության սահմանած ստանդարտներին համապատասխան կառուցելու անհրաժեշտությունը։ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ համագործակցությունն AММA-ի հետ կշարունակվի նաև այլ ուղղություններով։


Նշվել է, որ Վարդենիսի 700 տեղ հզորությամբ կրթահամալիրի կառուցման աշխատանքները կիրականացվեն 2026-2029 թվականներին։