Խոշոր ավտովթար Գեղամավանի մոտակայքում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են

Հունիսի 27-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։


Ժամը 18:50-ի սահմաններում Սևան-Զովաբեր ավտոճանապարհի Գեղամավան գյուղի մուտքի մոտ բախվել են «Audi» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները։


Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 9 հոգի, որոնցից 2-ն անչափահասներ են, տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։


Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։


Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։