Երևան-Երասխ ճանապարհին հրդեհված մեքենայից դուրս է բերվել ևս մեկ մոխրացած մարմին. ընդհանուր թվով կա 4 զոհ

Հունիսի 29-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում, հրդեհված մեքենայից դուրս է բերվել 3 մարմին:


Shamshyan.com-ի հաղորդմամբ, դուրս է բերվել ևս մեկ մոխրացած մարմին. այսպիսով, ողբերգական դեպքի հետևանքով կա 4 զոհ:


Հիշեցնենք՝ ժամը 04։37-ին, տեղեկություն է ստացվել, որ Սուրենավան բնակավայրի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին՝ Սուրենավան բնակավայրի մոտակայքում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից՝ բախվել քարին և բռնկվել։ 


Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։42-ին, մարվել՝ 04։50-ի