Սույն թվականի մարտի 24-ին, նախորդ գումարման Ազգային Ժողովը ընդունեց «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքը, որը, սակայն, նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և առարկություններով ուղարկեց Սահմանադրական Դատարան։
Սահմանադրական Դատարանը այսօր հակասահմանադրական է ճանաչել օրենքը։
ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել օրենքի՝ մասնավորապես 3-րդ և 4-րդ մասերը՝
3. Հանրային բուհի կառավարման խորհուրդը ձևավորվում է հետևյալ համամասնությամբ՝ 1) չորսին առաջադրում է բուհի ակադեմիական խորհուրդը, որոնց ներկայացվող պահանջները, առաջադրման և լիազորությունների դադարեցման կարգը սահմանվում են բուհի կանոնադրությամբ, 2) հինգին նշանակում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը։
4. Կառավարման խորհրդի բուհի չորս անդամներին սույն հոդվածի 6-րդ մասում սահմանված ժամկետում չառաջադրելու կամ չորսից պակաս առաջադրելու դեպքում կառավարման խորհրդի բուհի կողմից չառաջադրված անդամների համալրումն իրականացնում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը։
Ամբողջական որոշումը ՍԴ-ն կհրապարակվի եռօրյա ժամկետում։