ՀԷՑ-ը մի քանի լրատվամիջոցի ընտրության օրվան առնչվող հրապարակված տեղեկատվության հերքման պահանջ է ներկայացրել

ՀԷՑ հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտը տեղեկացնում է, որ 2026 թվականի հունիսի 7-ին՝ ՀՀ ԱԺ 9-րդ գումարման խորհրդարանական ընտրությունների օրը, Yerkir.am, RadioAurora.am, MAMUL.am, MediaHub.am, AlphaNews.am, Aravot.am, Hayeli.am, Hraparak.am, YerkirMedia.am լրատվամիջոցները «Ֆեյսբուք» (www.facebook.com) սոցիալական ցանցում բացված իրենց օգտահաշիվներում հրապարակել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն։


«Մասնավորապես՝ 13/7, 13/6, 14/4, 13/37, 13/44, 18/14, 15/53, 15/54, 12/49, 14/44 ընտրատեղամասերում իբր տեղի ունեցած մասսայական հոսանքազրկումների առկայության վերաբերյալ, որոնք չեն համապատասխանում իրականությանը և հանդիսանում են զրպարտություն՝ արատավորելով Ընկերության գործարար համբավը:


Ընկերության կողմից վերոնշյալ լրատվական կազմակերպություններին սահմանված կարգով ուղարկվել է հրապարակված տեղեկատվության հերքման պահանջ:


Պահանջը չկատարելու կամ այն անպատասխան թողնելու դեպքում ընկերությունն իր իրավունքների պաշտպանությունը կիրականացնի դատական կարգով:


ՀԷՑ ՓԲԸ-ն կոչ է անում լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներին՝ զերծ մնալ ՀԷՑ-ին առնչվող չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության տարածումից, ու պահպանել անաչառ լրագրողական էթիկայի և մասնագիտական պատասխանատվության սկզբունքները»,- ասվում է հաղորդագրության մեջ։