Քաղաքաշինության կոմիտեի աշխատակից չհանդիսացող անձանց անունից WhatsApp հավելվածում բացվում են կեղծ օգտահաշիվներ։ Այդ մասին տեղեկանում ենք Քաղաքաշինության կոմիտեի տարածած հաղորդագրությունը։
«Ներկայանալով որպես Քաղաքաշինության կոմիտեի աշխատակից՝ այն էլ ստորաբաժանման և պաշտոնի սխալ անվանմամբ, անհայտ անձը կամ անձինք հաղորդագրություններ են ուղարկում՝ օգտագործելով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության փորձագետ Անդրանիկ Մուրադյանի անունը և լուսանկարը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Քաղաքաշինության կոմիտեն խնդրում է չարձագանքել նման հաղորդագրություններին, դրանց միջոցով չտրամադրել անձնական տվյալներ և չսեղմել ուղարկվող հղումները, հնարավորության դեպքում հաշիվն արգելափակել և նշել որպես խարդախություն/Spam (Report)։