Վերջին երեք օրերին եղանակը Հայաստանում բավական կայունացել է։Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Գագիկ Սուրենյանը։
«Մենք գտնվում ենք հարավ-արևարմտյան տաք հոսանքների ազդեցության գոտում, որոնք կշարունակվի մինչև հուլիսի 3-ի կեսօր, ինչի արդյունքում առանց տեղումների եղանակը կպահպանվի, իսկ օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ ևս 4-5 աստիճանով։ Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը. ցերեկային ժամերին Սյունիքի հովիտներում, Արարտյան դաշում և Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-36 աստիճանի։
Բայց հուլիսի 3-ի երեկոյան ժամերից մեր երկիր Սև ծովի շրջաններից ներթափանցում է հերթական ցիկլոնը, որը կպահպանվի մինչև հուլիսի 8-ը ներառյալ։ Դրա արդյունքում հուլիս 3-ի երեկոյան ժամերին՝ առանձին շրջաններում, հուլիսի 4-8-ի գիշերը և հետկեսօրի ժամերին շրջանների զգալի մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ և կտեղա կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում։
Հուլիսի 4-5-ը Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով»,- տեղեկացրել է Սուրենյանը։