Կադրային նոր նշանակումներ՝ ՊՆ-ում

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամաններով գեներալ-մայոր Ալբերտ Բաղդադյանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական,գեներալ-մայոր Արմեն Գյոզալյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ։ Այս մասին նշված է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։