Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ անկախության 250-ամյակի կապակցությամբ: Համապատասխան ուղերձ տարածվել է ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում:


«Միացյալ Նահանգների կառավարությանը և ժողովրդին շնորհավորում են անկախության օրվա կապակցությամբ։


Հայաստանն ու ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը՝ հետագա զարգացման լայն հնարավորություններով։ Մենք անհամբեր սպասում ենք մեր կապերի զարգացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»,-նշված է գրառման մեջ։



ԱՄՆ անկախության 250-ամյակի կապակցության երկրի նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին շնորհավորել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։