Քննվել է Առուշ Առուշանյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը
Դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր քննել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը:

Ավելի վաղ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրել էր, որ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Հարությունյանին: Մերժումից հետո գործի քննությունը շարունակվել է, սակայն պաշտպանական կողմը չի մասնակցել նիստին: