Քաղաքացիակենտրոն լրատվություն
Այսօր` հուլիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին Լոռու մարզի բնակիչ 57-ամյա Արթուր Հ.-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։